Воскеван
Hosted by uCoz

      

  ՍԿԻԶԲ
  ՊԱՏՄՈՒԹՅՒՆԸ
  ՖՈՏՈՍՐԱՀ
  ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿ
  ՀՂՈՒՄՆԵՐ
  Տարբեր
  ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ոսկեվան

    Տավուշի մարզի Ոսկեվան գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի Նոյեմբերյանի տարածաշջանում: Գյուղը հանրապետության մայրաքաղաքից հեռու է 190 կմ, մարզկենտրոնից 35 կմ, նախկին Նոյեմբերյանի շրջկենտրոնից՝ 18 կմ: Ոսկեվան գյուղի հիմնադրումը ենթադրվում է մոտ 650 տարի առաջ, իսկ անվանակոչումը կապվում է Ոսկեվան հանդամասի անվան հետ: Գյուղի հիմնադիրները եկվորներ են, Վրաստանի Վաշլեվան բնակավայրից, որոնք պատմական հանգամանքների բերումով 18-րդ դարի վերջերին գաղթել են Ղարաբաղից, իսկ 19-րդ սկզբներին տեղափոխվել են ներկայիս Ոսկեվան: Ոսկեվան գյուղն ունի 401 ծուխ, 300 տնտեսություն, 1521 բնակիչ: Գյուղն ունի 620 տեղանոց միջնակարգ դպրոց: Գյուղը գտնվում է ծովի մակերեվույթից 900-950 մ բարձրության վրա, սահմանակից է Կոթի, Ջուջևան, Բաղանիս գյուղերին և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղին՝ որից ընդամենը հեռու է 1 կմ: Կլիման մեղմ է, ռելիեֆը կտրտված: Գյուղի վարչական տարածքը 1955 հա է: Ոսկեվանցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն և անասնապահությունն է: Համայնքն ունի մշակույթի տուն, կապի հանգույց, բուժ-կետ, մանկապարտեզի շենք և «Մեծ Նավ» հուշարձան-աղբյուր՝ նվիրված Մեծ հայրենականի զոհերի հիշատակին (1941 թ-ին ռազմաճակատ են մեկնել 312 հոգի որոնցից 177-ը չի վերադարձել իսկ համագյուղացի Իշխան Սարիբեկյանը դարձել է Սովետական Միության հերոս): Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների և Անդրանիկ Օզանյանի հուշարձանները կառուցվել են Ոսկեվանցիների միջոցներով: 1903 թ-ի կառուցված գյուղի եկեղեցին 2003 թ-ին վերանորոգվել է մոսկվայաբնակ, գյուղի փեսա, բարերար Արթուրի և իր տիկնոջ՝ Գայանե Բաղրյանների շնորհիվ, որոնց շնորհիվ վերակառուցվել է նաև եկեղեցուն կից մարզադպրոցը: Հայ ադրբեջանական ընդհարումների հետևանքով գյուղն ունեցավ վեց զոհեր՝ Սաղաթել Խաչիկյանը, Ռոման Բարսեղյանը, Անուշավան Մելքոնյանը, Յուրա Վարդանյանը, Արման Օհանյանը, Վարդան Մարգարյանը և Խաչիկ Խաչիկյանը, որը 1990 թ-ի հունիսին առևանգվել է ազերիների կողմից և մինչև հիմա ոչ մի տեղեկություն չկա:

   2005 թ-ին Ոսկեվանցի բարերար Անաստաս Գրիգորյանը իր միջոցներով գյուղի շրջակայքի ամենաիշխող դիրք ունեցող «Փոքր Էլակ» բլրի վրա կառուցել է 12,5 մետր բարձրություն ունեցող Խաչ՝ նվիրված հայ ադրբեջանական ինքնապաշտպանական կռիվներում զոհված ազատամարտիկների հիշատակին:

   Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմիջական նախաձեռնությամբ 2004 թ-ին ասֆալտապատվել է Ոսկեվան-Կոթի-Բարեկամավան միջհամայնքային ճանապարհը:


© 2008թ. Չիլինգարյան Հ.Ռ. (ք. Սամարա), Իսրայելյան Կ.Ս.(ք.Մոսկվա),Չիլինգարյան Ս.Հ. (ք. Սամարա)

Մեր հասցեն է.voskevan@yandex.ru

samarapoisk.ru

Hosted by uCoz